ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ երեկ՝ մայիսի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց է ունեցել:
«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք մեր կուսակցության անցյալի, ներկայի, ապագա ծրագրերի մասին, խոսեցի երիտասարդական կազմակերպություններում իմ փորձառության մասին, խորհուրդներ տվեցի՝ հուսամ օգտակար էին»,- գրել է Հարությունյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: