Ախուրիկի նախկին դպրոցի շենքը վերակառուցվել է, որը կծառայի հիմնականում որպես մանկապարտեզ: 720 քմ տարածքով շենքում տեղակայվել են նաև Ախուրիկի վարչական նստավայրը, համայնքային կենտրոնը և արվեստի խմբակները: Երկխմբանոց մանկապարտեզը նախատաեսված է 50 երեխայի համար, համալրված է անհրաժեշտ գույքով և խաղասարքերով: