Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ արձագանք հրադադարի առաջարկին. Պեսկով

3.05.2025 - 17:45 դիտում

Զատկին, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոնական օրերին հրադադար հայտարարելու ռուսական նախաձեռնության նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության ուղիներ գտնելու Կիևի պատրաստակամության ստուգումն էր՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Մենք Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ, այլ վերջնական հայտարարություններ, իսկ գլխավորը՝ տոնական օրերին հակամարտության ապաէսկալացիային ուղղված գործողություններ»,- նշել է Դմիտրի Պեսկովը:

Նա Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է «նեոնացիզմի» համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ