Եվրոպան ռուսական սառեցված ակտիվները կփոխանցի Ռուսաստանում գումար կորցրած արևմտյան ներդրողներին. Reuters

2.05.2025 - 20:44 դիտում

Բելգիական Euroclear քլիրինգային ընկերությունը նախատեսում է բռնագանձել և տեղաբաշխել ընկերությունում սառեցված մոտ 3 մլրդ եվրո (3,4 մլրդ դոլար) միջոցները, որոնք պատկանում են 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանյան իրավաբանական ու ֆիզիկական անձանց: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով փաստաթղթերին և այդ հարցին քաջածանոթ մարդկանց։

Գումարը կօգտագործվի արևմտյան ներդրողներին փոխհատուցելու համար, այն բանից հետո, երբ Մոսկվան վերջին ամիսներին բռնագանձեց Ռուսաստանում պահվող նրանց միլիարդավոր միջոցները։ Այս մասին գործակալությանը հայտնել է երեք աղբյուր։

Անցյալ տարվա վերջին Եվրամիությունը փոխել է պատժամիջոցների ռեժիմը՝ թույլ տալով նման հանգամանքներում միջոցներ վճարել արևմտյան ներդրողներին, հիշեցնում Է Reuters-ը: Մինչ այդ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներն ուղղվում էին Ուկրաինային աջակցելուն

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ