Կառավարության որոշմամբ պետություն-համայնք համագործակցությամբ իրականացված սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով հատկացված 61 մլն 448 հազար դրամը նախատեսվում է տրամադրել Արթիկ և Ամասիա համայնքների լուսավորության ցանցերի և ճանապարհների նորոգման ծրագրերին։
✅24 մլն 631 հազար դրամ կուղղվի Ամասիա համայնքի Բյուրակն, Բանդիվան, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ, Աղվորիկ, Արեգնադեմ, Գտաշեն և Մեղրաշատ բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացման սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորմանը։
✅30 մլն 198 հազար կհատկացվի Արթիկ համայնքի 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի համաֆինանսավորմանը։
✅6 մլն 618 հազար դրամ նախատեսվել է Արթիկ համայնքի Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատմանը /լրացուցիչ աշխատանքներ/։
Սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով Շիրակի մարզին կհատկացվի 61 մլն 448 հազար դրամ
30.04.2025 - 14:42
նախորդ գրառումը