Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի Նոր Նորքի թաղապետարանում

Աննա Կոստանյան 30.04.2025 - 14:29
30.04.2025 - 14:29 դիտում

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։

Ավելի վաղ Արթուր Չախոյանը սոցիալական ցանցում գրել էր, որ գնում է թաղապետարան՝ մասնակցելու հանրային քննարկման:

Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութի՝ մինչև քննարկումը վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի:

1Lurer.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ ոստիկանության օպերատիվ արձագանքման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են թաղապետարան: Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։

«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- «Լուրերին» պարզաբանեցին քաղաքապետարանից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ