Շիրակի մարզպետն ընդունել է ծանրամարտի՝ Եվրոպայի 2025 թվականի առաջնության ՀՀ հավաքական թիմին

Աննա Կոստանյան 28.04.2025 - 16:20
28.04.2025 - 16:20 դիտում

Շիրակրի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է ծանրամարտի հավաքականի թիմին: Այդ մասին նա գրել է իր Ֆեյսբուքի էջում և կից լուսանկարներ հրապարակել:
«Ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնության ՀՀ հավաքական թիմի՝ Շիրակի մարզի ծանրորդների ու նրանց մարզիչների հետ հանդիպմանը նախ շնորհավորեցի ու շնորհակալություն հայտնեցի անփոխարինելի, հաղթական ապրումների համար։
Ուրախ եմ, որ ունենք նման նվիրյալ մարզիկներ ու մարզիչներ, որոնք հաղթանակած են դարձնում մեր երկիրն ու մարզը։ Հպարտ եմ և ուրախ, որ կարող եմ անմիջական հանդիպել ու իմ ոգևորության ու խրախուսանքի խոսքերն ասել։ Իմ լիազորությունների ու հնարավորությունների սահմանում պատրաստ եմ միշտ լինել մեր նվիրյալների կողքին ու աջակցել։
Ի դեպ, հանդիպման ընթացքում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի հետ զրուցեցինք նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագրի ընթացքի մասին, անդրադարձանք նաև մարզում գործող մարզադպրոցների վիճակին ու դրանց վերանորոգմանը վերաբերող ծրագրերին»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ