Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից

Աննա Կոստանյան 24.04.2025 - 18:22
24.04.2025 - 18:22 դիտում

Ապրիլի 24-ին, ժամը 14։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ