7-րդ անգամ պետք է կրկնեմ, որ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. ՀՌՀ նախագահ

Աննա Կոստանյան 18.04.2025 - 15:57
18.04.2025 - 15:57 դիտում

Արդեն 7-րդ անգամ ելույթ եմ ունենում՝ տարեկան հաղորդումը ներկայացնելու, և 7-րդ անգամ պետք է կրկնեմ, որ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ: Ես նկատի ունեմ տեսալսողական ծառայություն մատուցողներին, որոնք մեր հանձնաժողովի կարգավորման ներքո են: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2024 թվականի գործունեության և տեսալողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

«2024 թվականի ընթացքում որևէ բողոք տեսալսողական ծառայություն մատուցողներից, այսինքն՝ հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից, ցանցային օպերատորներից, չենք ստացել, և տարվա վերջում մեր գրավոր դիմումին նույնիսկ որևէ բացասական պատասխան չի եղել,- ասաց զեկուցողը և հավելեց. – Քանի որ հանձնաժողովը հնարավորություն չունի վերահսկելու «ԶԼՄ-ներ – ԶԼՄ-ների սեփականատերեր – ֆինանսավորող ուժեր» հարաբերությունները, ապա այդ մասով մենք տեղեկատվության ազատության մասին որևէ տեղեկություն չունենք: Չնայած կարծում եմ՝ այնտեղ վիճակը շատ ավելի տխուր է»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ