Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերել

Աննա Կոստանյան 7.04.2025 - 18:22
7.04.2025 - 18:22 դիտում

Համայնքային ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մետաղորսիչով ստուգել, ապա սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սիսիանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և էլեկտրահարող սարք:

18-ամյա երիտասարդը նախապատրաստված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ