ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում էր կրթական ոլորտի հնարավորությունները քննարկելու և երիտասարդներին ԵՄ-ի առաջարկած հնարավորությունները ներկայացնելու համար, բայց պատասխանեց նաև լրագրողների այլ հարցերի։ Օրինակ՝ ԵՄ-ի դիրքորոշումը Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարությունների, ինչպես նաև սահմանային խնդիրների մասին։