Մեքսիկայում հայտնաբերվել են անհետացած 9 ուսանողի մասնատված դիերը

Աննա Կոստանյան 6.03.2025 - 13:30
6.03.2025 - 13:30 դիտում

Մեքսիկայում հայտնաբերվել են մի քանի օր առաջ անհետացած ինը ուսանողների դիերը, հաղորդում է տեղական UnoTV հեռուստաալիքը։

Դիերը հայտնաբերվել են Պուեբլա նահանգում կայանված Volkswagen Vento-ում՝ Tlaxcala պետհամարանիշով։ Մեքենան նկատել են այլ վարորդներ, այն համարել են կասկածելի և հայտնել ոստիկանություն։

Մեքենայի կողքին արյան հետքերով բրեզենտ է եղել, որի տակ մի քանի դի է եղել։ Եվս չորս մարդու մնացորդները հայտնաբերվել են բեռնախցիկում, ինչպես նաև՝ պարկի և պայուսակի մեջ։

Ինչպես նշում է UnoTV-ն, սպանվածների թվում հինգ տղայի և չորս աղջկա դի է։ Իշխանություններին հաջողվել է պարզել աղջիկներից միայն երկուսի ինքնությունը՝ 29-ամյա Էնջի Լիզեթ Պ.-ին և 21-ամյա Լեսլի Ն.-ին: Առաջինին վերջին անգամ ողջ են տեսել փետրվարի 21-ին, երկրորդին՝ փետրվարի 24-ին: Ավելի ուշ երկու աղջիկների համար էլ դատախազությունը խուզարկության քարտեր էր տվել։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Տլաքսկալայի ուսանողների խումբը վերջին անգամ կապ է հաստատել փետրվարի վերջին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ