Գազատար է վնասվել. Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերում գազանջատում է

Աննա Կոստանյան 21.02.2025 - 18:33
21.02.2025 - 18:33 դիտում

Հողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 21-ին ժամը 17։15-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ