Գյումրիում կատարվում են փողոցների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ

Աննա Կոստանյան 20.02.2025 - 14:57
20.02.2025 - 14:57 դիտում
Գյումրիում երեկ գիշերվանից տեղացող ձյանը զուգընթաց անդադար աշխատում են Կոմունալ բաժնի աշխատակիցները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրի   համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:
«Երեկ գիշերվանից տեղացող ձյանը զուգընթաց անդադար աշխատում են Կոմունալ բաժնի աշխատակիցները:
Կատարվում են փողոցների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Շնորհակալություն եմ հայտնում իրենց աշխատանքը նվիրումով կատարող համայնքային ծառայողներին, իսկ այս մարդկանց աշխատանքը նսեմացնելով քաղաքական միավորներ հավաքել փորձ անողները, կստանան իրենց գնահատականը»,- տեսանյութին կից  գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ