Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 17.02.2025 - 18:56
17.02.2025 - 18:56 դիտում

Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ