Իրանում ՀՀ դեսպանը ներկա է եղել վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանի համերգին

16.02.2025 - 14:05 դիտում

Դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը ներկա են գտնվել «Ֆաջր» 40-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում հանդես եկող Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանի համերգին: Այդ մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառման ընթացքում Թևանյանը բլուլի, դուդուկի, շվիի և դաշնամուրային կատարումներով հանդիսատեսին է ներկայացրել հայկական և իրանական ազգային ու ժողովրդական երաժշտության նմուշներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ