Շաբաթվա գլխավոր ինտրիգը, որ դեռ պահպանվում է՝ այն է, թե արդյոք ԱՄՆ նախագահը իսկապես որոշում կկայացնի կասեցնել USAID-ի ծրագրերը, որի դրամաշնորհներից 6 տասնամյակից ավելի օգտվում է աշխարհի 113 երկիր։ Սպիտակ տունը Թրամփի հավանական որոշումը պատճառաբանում է տարբեր երկրներում ներդրված գումարների վատնմամբ՝ այսպես կոչված «չարամիտ նախագծերի» վրա:
«Լուրերը» Հայաստանի փոխվարչապետի գրասենյակից խնդրել է տրամադրել տեղեկություն, թե մեր երկրում որ ոլորտներին են ուղղվել USAID-ի միջոցները: Ըստ այդ տվյալների՝ օրինակ 2024-ին տրամադրված գումարն ուղղվել է երկու ուղղությամբ՝ «Ժողովրդավարական անցման խթանում» և «Տնտեսական անվտանգության բարելավում»:
Իսկ ինչո՞ւ են ռուսաստանյան պաշտոնական որոշ շրջանակներ պնդում, որ Միացյալ Նահանգները ֆինանսավորում է հետ-խորհրդային երկրներում պետական հեղաշրջումները: Փորձագետները սա իրականության խեղաթյուրում են համարում, հիշեցնում են՝ Ռուսաստանի սահմանադրությունը, հարկային օրենսգիրքը USAID-ի ֆինանսավորմամբ են գրվել: