Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն այսօր ընդունեց «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ընկերության ներայացուցիչներին, վերջիններիս հետ քննարկվեց Գյումրիում աղբի մշակման գործարանի կառուցման հարցը։ Եթե կողմերը ընդհանուր հայտարարի գան գործարանը կառուցվելու է քաղաքի աղբադաշտի ու ծայրամասային թաղամասերից մեկի՝ Բուլվարայինի արանքում՝ 2 հա մակերեսով հողամասում։