Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին

Աննա Կոստանյան 4.02.2025 - 14:10
4.02.2025 - 14:10 դիտում

Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին՝ հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարարը:

«Տարբեր երկրներից մասնագետներ են ներգրավվել համատեղ աշխատանքում՝ Ադրբեջանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին նախնական զեկույցը պաշտոնապես կհրապարակվի մեր կայքում»,- նշել է Մարատ Կարաբաևը:

Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդուց 38-ը զոհվել են, 29-ը՝ ողջ մնացել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ