Որքանո՞վ է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ենթարկվել ճնշման՝ մասնակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ:
«Lännen Media» լրատվական գործակալության հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է.
«Անկեղծ ասած, մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին: Նման փորձ չի եղել»: