Իսրայելական զորքերը 50 տարվա մեջ առաջին անգամ Սիրիա են մտել

9.12.2024 - 20:28 դիտում

Իսրայելի ցամաքային ուժերը 1973 թվականին «Դատաստանի օրը» պատերազմից հետո առաջին անգամ բացահայտ մտել են Սիրիայի տարածք՝ հատելով ապառազմականացված սահմանային գոտին։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով իսրայելցի երկու անանուն պաշտոնյայի։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հսկողության տակ է վերցրել Հերմոն լեռան գագաթը՝ սիրիական կողմում, ինչպես նաև մի քանի այլ վայր, որոնք կարևոր են համարվում տարածքի վերահսկողությունը կայունացնելու համար, նշում է պարբերականը։

Լրագրողները մեջբերել են ՑԱՀԱԼ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևիի հայտարարությունը, թե Իսրայելը «զորքեր է տեղակայել Սիրիայի տարածքում», ինչը հաստատում է, որ իսրայելցի զինվորականներն անցել են Գոլանի բարձունքներում ապառազմականացված բուֆերային գոտին:

Թերթը գրում է, որ սա ՑԱՀԱԼ-ի առաջին բաց մուտքն է Սիրիայի տարածք 1974 թվականի հրադադարի համաձայնագրից հետո։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ