Սիրիայում ապստամբ զինյալները շարունակում են առաջխաղացումը

Աննա Կոստանյան 6.12.2024 - 14:53
6.12.2024 - 14:53 դիտում

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը Դամասկոսի մոտ որսացել են երկու թշնամական անօդաչու թռչող սարք՝ հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

Հայտարարության մեջ չի նշվում, թե ով է շահագործել անօդաչու թռչող սարքերը կամ դրանց հնարավոր թիրախները: Երեկ մայրաքաղաքում հնչել են նաև կրակոցներ և պայթյունների ձայներ:

Լրատվամիջոցները գրում են, որ Դամասկոսում խուճապային տրամադրություններ են: Մայրաքաղաքում կտրուկ բարձրացել են ապրանքների գները, բնակիչները սկսել են զանգվածային գնումներ կատարել:

Համան գրավելուց հետո զինյալները շարունակում են առաջխաղացումը: Հաղորդվում է, որ նրանց վերահսկողության տակ է անցել նաև Թալբիզ քաղաքը, որն ընդամենը 3 կմ հեռավորության վրա է Հոմսից, որը երկրի մեծությամբ երրորդ քաղաքն է:

Լիբանանյան «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Ղասեմը հայտարարել է, որ շարժումն ուժերի ներածին չափով կլինի Սիրիայի կողքին, որպեսզի խափանի ահաբեկիչների նպատակները, սակայն չի մանրամասնել հնարավոր գործողությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ