Թբլիսիում ոստիկանությունը լուսադեմին ցրել է ցույցը

30.11.2024 - 09:25 դիտում

Թբիլիսիում հատուկջոկատայինները Ռուսթավելու պողոտայից հեռացրել են ցուցարարների մնացած հատվածին։

Ոստիկանները մարդկանց սկսել են ցրել անսպասելիորեն․ իրավապահները մոտեցել են ցուցարարներին, ձերբակալել՝ ուժ կիրառելով։ Ռուսթավելու պողոտան ամբողջովին ազատվել է ցուցարարներից։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ ցույցերի երկու օրերի ընթացքում ձերբակալվել է 107 քաղաքացի։

Հիշեցնենք, Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028-ի ավարտը սառեցնելու մասին կառավարության որոշման պատճառով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ