Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը և արդարադատության նախարարն ազատվել են պաշտոններից

Հրաչ Սահակյան 16.11.2020 - 20:47
16.11.2020 - 20:47 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սամվել Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սիրան Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ