ՌԴ նախագահ Պուտինը ժամանել է Ղազախստան

Աստղիկ Խաչատրյան 27.11.2024 - 20:26
27.11.2024 - 20:26 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ​​այցով ժամանել է Ղազախստան: Այցի ընթացքում ՌԴ նախագահը բանակցություններ կվարի իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր։

Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հաշվի առնելով ընթացիկ տարում Ղազախստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, իսկ Ռուսաստանինը՝ ԱՊՀ-ում և ԲՐԻԿՍ-ում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ