Վատիկանից կվերադառնամ այսօր. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Աննա Կոստանյան 18.11.2024 - 12:26
18.11.2024 - 12:26 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է՝ Վատիկանից այսօր կվերադառնա:

«Կարճատև աշխատանքային այցով կլինեմ Վատիկանում. կվերադառնամ այսօր։ Աննայի այցը ավելի երկար կտևի»,- տեղեկացրել է վարչապետը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան):

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ