Արթիկում նախատեսված աշխատանքների համար հատկացվել է 793 մլն դրամ

Աննա Կոստանյան 18.10.2024 - 16:41
18.10.2024 - 16:41 դիտում

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 187 մլն դրամ:
Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար:
Արթիկում ընթացքի մեջ են «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2025 թվականին:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 793 մլն դրամ է, որը եւս հատկացրել է Կառավարությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ