Դպրոցում 15-ամյա երեխա է հանկարծամահ եղել․ մանրամասներ

Աննա Կոստանյան 7.10.2024 - 15:33
7.10.2024 - 15:33 դիտում

Արագածոտնի մարզի Երզնկա գյուղի միջնակարգ դպրոցում գրանցվել է 15-ամյա տղա երեխայի մահ։

Դպրոցի տնօրենը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնել է , որ երեխայի հետ կատարվածը եղել է ֆիզկուլտուրա առարկայի ժամին:

«Վոլեյբոլ խաղալիս է եղել, երբ հանկարծակի ընկել է գետնին։ Ուսուցիչը մոտեցել է, որ օգնություն ցույց տա, բայց երեխան արձագանք չի տվել։ Ահազանգել ենք շտապօգնություն, բժիշկները եկել են, տարել բժշկական կենտրոն, բայց, ցավոք, գրանցվել է երեխայի մահը»,- ասել է նա։

Տնօրենի խոսքով՝ երեխան երբևէ չի դժգոհել որևէ առողջական խնդրից․ «Լավ սովորող աշակերտ է եղել, մասնակցել է հանրապետական օլիմպիադաններին։ Երբևէ չի ասել, որ ինչ-որ տեղը ցավում է»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ