Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում եռուզեռ է, այստեղ են Հանրապետության լողի 14 ակումբ և շուրջ 160 լողորդ: Ներկաներին այստեղ է հավաքել Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը երկար տարիներ ղեկավարած Արտաշես Սարգսյանի անվան հուշամրցարշարը: Մրցաշարը ազդարարվեց Գյումրու «Երեխաների տուն» մանկատան հաշմանդամություն ունեցող սաների կողմից, ներկաների խոսքով, սա տարբերակ է ոչ միայն լողը մասսայականացնելու , այլև կարծրատիպեր կոտրելու գործում: