ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն անակնկալ այցելել է Նյու Յորքի հայտնի կրիպտո թեմտիկ Pubkey բար։ Այնտեղ նա իր կողմնակիցներին հյուրասիրել է բուրգերով և հաշիվը վճարել բիթքոյններով։
Սա Թրամփի առաջին հանրային գործարքն է:
Ինչպես Bloomberg-ին հայտնել է Pubkey բարի համահիմնադիր Դրյու Արմսթրոնգը, մի քանի տասնյակ բուրգերի հաշիվը կազմել է 998,7 դոլար: Թրամփը վճարման համար օգտագործել է Strike հավելվածը: