Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակումը հետ է մղվել. ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 21.08.2024 - 13:02
21.08.2024 - 13:02 դիտում

Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակումներ են գրանցվել Ռուսաստանի առնվազն հինգ շրջանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի, Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի և Կուրսկի մարզերում չեզոքացվել է 45 անօդաչու թռչող սարք։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում գրել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են «Մոսկվա թռչող տասը անօդաչու սարք»:

«Թշնամու անօդաչու թռչող սարքերից Մոսկվայի համար ստեղծված էշելոնային պաշտպանությունը հնարավորություն տվեց հաջողությամբ հետ մղել բոլոր հարձակումները»,- ասել է Սոբյանինը և ընդգծել, որ գիշերային հարձակումը «բոլոր ժամանակների» ամենախոշորներից մեկն էր։

Նախնական տվյալներով՝ ավերածություններ կամ զոհեր չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ