Հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի

Աննա Կոստանյան 8.08.2024 - 11:39
8.08.2024 - 11:39 դիտում

Օգոստոսի 7-ին՝ ժամը 11.57-ին, Արարատ քաղաքի համայնքային կոմունալ ծառայությանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի մոտ տղամարդու դի կա։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում՝ աղբամանների մոտ, հայտնաբերել է ինքնությունը չպարզված, մոտ 50 տարեկան տղամարդու դի։

«Արտաքին նկարագիրը․ հասակը 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձև դեմքով, աչքերը՝ շագանակագույն, ձախ ձեռքին կա դաջվածք։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ