Բրյուսելում պատմական որոշում է կայացվել․ Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումերի մասին

Աստղիկ Խաչատրյան 22.07.2024 - 22:37
22.07.2024 - 22:37 դիտում

Բրյուսելում այսօր պատմական որոշում է կայացվել․ ԵՄ-ն համաձայնել է և՛ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և՛ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրել, X-ի իր էջում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։

«Սա կարևոր հանգրվան է տարածաշրջանում խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին: Էստոնիան լիովին աջակցում է այս քայլին»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ