Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13.07.2024 - 15:10 դիտում

Երևան քաղաքում հուլիսի 13-ի երեկոյան, 14-18-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ին՝ կեսօրից հետո, 14-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ