ՆԳ նախարարը Սյունիքի մարզում հանդիպել է քաղաքացիների հետ

13.07.2024 - 11:05 դիտում

Հուլիսի 11-ին Սյունիքի մարզ այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, Սյունիքի մարզային վարչությունում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։
«Քաղաքացիների բարձրացրած հարցերը վերաբերում էին Ոստիկանության բարեփոխումներին, Պարեկային ծառայության գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, դպրոցական տեսուչի ինստիտուտի կարևորությանը և այլն:
Քաղաքացիները հարցեր են ուղղել նաև կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ: Բարձրացված բոլոր հարցերը քննարկման առարկա են դարձել. տրվել են հստակ պատասխաններ ու պարզաբանումներ:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմին հանձնարարել է ուսումնասիրել բարձրացրած խնդիրները, պատշաճ լուծում տալ հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ներկայացնել համապատասխան պատկան մարմիններին։
Քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական են լինելու«,- ասվում է հաղորդագրության մեջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ