Հայաստանի 33 կամ 32+1 գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել և չենք հանելու. Փաշինյան

Աննա Կոստանյան 12.06.2024 - 17:20
12.06.2024 - 17:20 դիտում

Դրված է հարցը հետևյալ կերպ. նախ մենք Հայաստանի 33 կամ 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել և չենք հանելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի՝ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը դրվա՞ծ է խաղաղության պայմանագրում:

«Սեղանին դրված է հետևյալը. հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով, և այդ կանոնակարգի հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը: Որտեղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձևավորվի կոնսենսուս, այսինքն՝ մենք համատեղ որոշմամբ կշարունակենք սահմանազատել»,- նշեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ