Թուրքիան ԱԹՍ և ուղղաթիռ է ուղարկել Իրան՝ որոնողափրկարարական աշխատանքներին օգնելու համար

19.05.2024 - 23:57 դիտում

Թուրքիան Իրան է ուղարկել 32 ալպինիստից բաղկացած որոնողափրկարարական թիմ:

Իրան է ուղարկվել նաև 6 միավոր հատուկ տեխնիկա՝ Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ընդգրկվելու նպատակով: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների հարցերով վարչությունը:

Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ և գիշերային տեսանելիության սարքերով հագեցած ուղղաթիռ է տրամադրել որոնողափրկարարական աշխատանքների համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ