Նոր ու տարբերվող ձևաչափով՝ Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ ազդարարվեց «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի մեկնարկը: Փառատոնը Գյումրիում անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, մայիսի 17-31-ը Գյումրիում թատերական մեծ իրադարձության շրջանակներում հանդիսատեսին կներկայացվի հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացում: