Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը։
Մեղադրող դատախազն առաջարկել է նրա նկատմամբ խափանման միջոցը երկարաձգել ևս 5 ամսով։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Նշվում է, որ նման հիմնավորումը պայմանավորված է խոշոր քրեական գործով նախաքննության շարունակմամբ։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի բռնի հայաթափման ժամանակ, ապօրինաբար ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել ԼՂ նախկին ղեկավարության ներկայացուցիչները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը: