Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

12.05.2024 - 23:31 դիտում

Նիկոլայ Պատրուշևն ազատվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ