Ալիևը Ֆրանսիային, Հնդկաստանին և Հունաստանին մեղադրել է Հայաստանին զինելու համար

Աննա Կոստանյան 23.04.2024 - 17:48
23.04.2024 - 17:48 դիտում

Ադրբեջանը չի կարող պարզապես «նստել և սպասել», մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին Ադրբեջանի դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ երկրները դա անում են բացահայտ՝ փորձելով ինչ-որ բան ապացուցել։ «Եթե մենք լուրջ սպառնալիք տեսնենք, մենք ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել»,- սպառնացել է Ալիևը:

Նա անդրադարձել է Ղազախի շրջանի չորս գյուղերի հարցին, նշել՝ Ադրբեջանը երբեք չի մոռացել դրանց մասին։

«Այլ բան է էքսկլավների հարցը, քանի որ այն ավելի բարդ է։ Դրանք շրջապատված են մյուս երկրի տարածքով: Դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակում»,- ասել է Ալիևը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ