Տավուշում ռազմական ոստիկանության աշխատակիցը սիրուհու հետ փորձել է սպանել վերջինիս ամուսնուն

Աստղիկ Խաչատրյան 15.02.2024 - 23:23
15.02.2024 - 23:23 դիտում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր աղմկահարույց բացահայտում է կատարվել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ոստիկանության Իջևանի բաժին է բերման ենթարկվել Տավուշի մարզի 31-ամյա մի բնակիչ։ Նա նույն մարզի 36-ամյա բնակչուհու հետ սիրային կապի մեջ է եղել։ Երկուսով նախապատրաստել և փորձել են այդ բնակչուհու 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն գործը ավարտին չի հաջողվել հասցնել։

Հայտնաբերվել է նաև 36-ամյա սիրուհին և նույնպես բերման է ենթարկվել։

Նշված անձինք ձերբակալվել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ ձերբակալված տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ