Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել

Աննա Կոստանյան 4.01.2024 - 14:05
4.01.2024 - 14:05 դիտում

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել Քերման քաղաքի գերեզմանատան մոտ երկու պայթյունների հետևանքով զոհվածների հիշատակին:

Էբրահիմ Ռայիսին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և կոչ արել բոլոր պաշտոնյաներին՝ անհապաղ օգնություն ցուցաբերել տուժածներին: Նա հավաստիացրել է՝ «այդ վախկոտ արարքի կատարողներն ու պատվիրատուները շուտով կբացահայտվեն և կպատժվեն»:

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին տեղի ունեցածի համար մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ