Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Քաղաքային խորհրդի պաշտոնական էջը հայտնում է, որ որոշումն ընդունվել է միաձայն: Պաշտոնական հաղորդագրությունում անդրադարձ է կատարվել Թուրքիայի աջակցությանը պատերազմին և ահաբեկիչների առկայությանը:
Քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը:
Ացախի անկախությունն է ճանաչել նաև Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը: Այս մասին հայտնել է Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը նույնպես ճանաչել է Արցախի անկախությունը: