Բողոքի ակցիա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի առջև

Աննա Կոստանյան 16.08.2023 - 10:23
16.08.2023 - 10:23 դիտում

ԼՂ-ից մի խումբ ակտիվիստներ շրջափակել են ռուս խաղաղապահների ռազմաբազան։

«Մուտքն արգելափակված է», – նշել է Լեռնային Ղարաբաղի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

«Սա ԼՂ տարածքն է, և մենք ենք որոշում որտեղ կանգնեցնել մեքենան»,- ասել է նա։

Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ իրենք վերահսկելու են նրանց տեղաշարժը։ Արթուր Օսիպյանը խաղաղապահներին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։

Նա նշել է սննդամթերքի բացակայության՝ տոտալ կոլապսի վերաճելու վտանգի մասին, ինչը դեպի ցեղասպանություն տանող ճանապարհ է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ