5 հեկտար բուսածածկույթ է այրվել

5.02.2023 - 09:14 դիտում
Փետրվարի 4-ին, ժամը 17։20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օխտար գյուղին հարակից սարալանջում:

Այս  մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը (մոտ 3 կմ) շարունակել են ոտքով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ