Գյումրու ավագանու տարեվերջյան  արտահերթ նիստը

Հրաչ Սահակյան 27.12.2022 - 18:34
27.12.2022 - 18:34 դիտում

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արման Բաղդասարյանին կփոխարինի ավագանու ՔՊ ընտրական ցուցակում հաջորդ համարը ներկայացնող Վահագն Մկրտչյանը. այս մասին ավագանու արտահերթ նիստում հայտնեց Վարդգես Սամսոնյանը։ Հետո ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը առաջարկեց Գյումրու քույր քաղաքներին Արցախի շրջափակման իրավաճակի մասին հայտարարություն ուղարկել, որպեսզի իրենք էլ իրազեկեն իրենց կառավարությանը։  Նշենք, որ ավագանու արտահերթ նիստի օրակարգում 9 հարց էր, այդ թվում ՝ ավագանու նախկին որոշումներում փոփոխություն կատարելն ու ուժը կորցրած ճանաչելը, ամանորյա տոների առթիվ դրամական օգնություն հատկացնելը պատերազմներում, խաղաղ պայմաններում զոհված, վիրավորում ստացած անհետ կորած, գերեվարված զինծառայողների ընտանիքներին, որն ընդհանուր կազմում է 7․515․000 դրամ։ Օրակարգում էր եւ ավագանու կողմից հաստատվեց նաեւ քաղաքի Ավստրիական եւ Անի թաղամասերի փողոցային լուսավորության ցանցի սպասարկումը «Գյումրու կոմունալ ծառայություն » ՀԲՀ-ին վերապահելու հարցը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ