Գրեթե կես տարի է, ինչ Ախուրյանի համալիր մարզադպրոցում գործում է ծանրամարտի խումբը՝ բաղկացած 25 երեխայից: Մարզադպրոցի տնօրեն Լեւոն Գեղամյանի կարծիքով՝ այն պարտադիր է ու մեծ նշանակություն ունի վարկանիշային առումով, քանզի ծանրամարտն օլիմպիական մարզաձեւ է, հասկանանք՝ առանցքային նշանակություն ունի մարզադպրոցի հետագայի առումով: