Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

1.10.2022 - 15:21 դիտում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է. «ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն»: Հայտնում է ԱԺ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:

Նախատեսվում է եռօրյա այց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ