Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ընթացքում նաև ռմբակոծվել են Հայաստանի մի շարք բնակավայրեր և դրանց մերձակա տարածքներ։
Ելնելով ստեղծված իրավիճակից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ չպայթած արկերը, ականները և պայթուցիկ մնացորդները չափազանց վտանգավոր են և կարող են դառնալ մահվան պատճառ։ Այս մասին իրազեկում է Հումանիտար ազականազերծման կենտրոնը։
Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը հորդորում է․ Նման առարկաներ նկատելու պարագայում խուճապի մի՛ մատնվեք և պահպանեք անվտանգության հետևյալ կանոնները․
✔️Կա՛նգ առեք
✔️Խուճապի մի՛ մատնվեք
✔️Ձեռք մի՛ տվեք
✔️Մի՛ տեղաշարժեք
✔️Մի՛ հարվածեք
✔️Անվտանգ հեռավորությունից որևէ առարկայով նշագրեք տվյալ վայրը
✔️Թույլ մի՛ տվեք ոչ մասնագետներին մոտենալ Ձեզ
✔️Եթե միայնակ չեք՝ բարձրաձայն զգուշացրեք մյուսներին, որ տարածքում վտանգավոր առարկա կա ✔️Եկած ճանապարհով զգուշորեն ե՛տ դարձեք
✔️Զանգահարե՛ք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ անվճար թեժ գիծ՝ 0 8000 9000 կամ ԱԻՆ 911, Ոստիկանություն 1 02։